հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շոտլանդիայում հնչում են անկախության կոչեր

Շոտլանդիայում հնչում են անկախության կոչեր

Շաբաթ օրը՝  նոյեմբերի 2-ին, Շոտլանդիայի Գլազգո քաղաքում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել  Մեծ Բրիտանիայից անկախանալու պահանջով։

Հանրահավաքին մասնակցել է նաև Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Ստերջենը։ Նրա խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ պահպանողականների հաղթանակը կնշանակի, որ Շոտլանդիան իր կամքին հակառակ դուրս կմղվի եվրոպական երկրների ընտանիքից, այդ իսկ պատճառով շոտլանդացիները կողմ են անկախությանը։

 

 

  • Կիսվել: