Սերգեյ Փարաջանովի անվան փողոց Է բացվել Թբիլիսիում
Կուլտային ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվան փողոց Է բացվել Վրաստանի մայրաքաղաքի Մտածմինդայի շրջանում՝ Թբիլիսիի Սակրեբուլոյի աննունների եւ խորհրդանշանների հանձնաժողովի նախաձեռնությամբ:
Կարեւոր Է, որպեսզի յուրաքանչյուր թբիլիսցի, մեր երիտասարդությունը, ապագա սերունդը հիշի հանճարեղ նկարչին, որը մեծացել Է մեր մայրաքաղաքում»,-ասել Է Թբիլիսիի Սակրեբուլոյի ներկայացուցիչը՝ Մտածմինդայի շրջանից պատգամավոր Զուրաբ Աբաշիձեն: Նա ընդգծել Է, որ Թբիլիսիի քաղաքային խորհուրդը եւ քաղաքապետարանը ամեն բան կանեն, որպեսզի հավերժացվի Փարաջանովի անունը, եւ ռեժիսորի անունով փողոց բացելու փաստը դրա ակնառու օրինակն Է: Սերգեյ Փարաջանովը 20-րդ դարի նշանավոր կինոռեժիսորներից մեկն Է: Նրա «Աշուղ Ղարիբ», «Նռան գույնը» եւ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմերը դարձել են կուլտային: Փարաջանովը հսկայական ազդեցություն Է թողել ժամանակակից բազմաթիվ նկարիչների, կինոռեժիսորների եւ լուսանկարիչների վրա: