երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Սերգեյ Լավրովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Սերգեյ Լավրովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել՝ փոխանցում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ կողմերը քննարկել են միջազգային օրակարգի կարևոր թեմաներ: Լավրովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Եվրոպայում անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքների ապահովման վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ շարունակվող աշխատանքի մասին: Դիտարկվել է իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում:

Անդրադարձ է կատարվել Սիրիայում և Հարավային Կովկասում կարգավորման առանձին ասպեկտների, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը, երկկողմ հարցերի:

Թուրքիայի արտգործնախարարությունից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի ԱԳ նախարարը հաստատել է մասնակցությունը մարտի 11-13-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

  • Կիսվել: