Սերբիայի նախագահ Վուչիչը վատ է զգացել, նա ընդհատել է ուղևորությունը ԱՄՆ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնազգացողությունը վատացել է ԱՄՆ ուղևորության ժամանակ, և նա որոշել է վերադառնալ Սերբիա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սերբիայի ռադիոհեռուստատեսությանը։
Վուչիչն ավելի վաղ հայտարարել էր, որ ակնկալում է հանդիպել Թրամփի հետ Ֆլորիդա կատարած այցի ընթացքում: Այնտեղ նա հասցրել է հանդիպումներ անցկացնել մի քանի կոնգրեսականների և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի հետ։
«Վուչիչի ինքնազգացողությունը վատացել է ԱՄՆ այցելության ժամանակ և բժիշկների հետ խորհրդակցելուց հետո նա որոշել է վերադառնալ Սերբիա։ Սերբիայի նախագահն ընդհատել է ԱՄՆ ուղեւորությունը, նա Բելգրադի ճանապարհին է»,-փոխանցում է Սերբիայի ռադիոհեռուստատեսությունը։
Վուչիչի վարչակազմը դեռ հաղորդագրությամբ հանդես չի եկել։