շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սանկտ Պետերբուրգում ընտրատեղամասի մուտքի մոտ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել

Սանկտ Պետերբուրգում ընտրատեղամասի մուտքի մոտ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել

Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան թաղամասում 21-ամյա աղջիկը «Մոլոտովի կոկտեյլ» է նետել թիվ 358 դպրոցի շքամուտքի ուղղությամբ, որտեղ ընտրությունների համար երկու ընտրատեղամաս է բացվել, հայտնում է Fontanka-ն:

Նշվում է, որ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել նախագահական ընտրությունների վերաբերյալ պաստառի վրա։

Աղջիկը բերման է ենթարկվել ոստիկանություն։

Ըստ նախնական տվյալների՝ նրան խորհուրդ են տվել որոշակի գումարի դիմաց նման գործողություն կատարել ուկրաինական Telegram ալիքում:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում 20-ամյա մի աղջիկ էլ «զելյոնկա» է լցրել քվեատուփի մեջ:

  • Կիսվել: