երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Էստոնիայի հյուպատոսը

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Էստոնիայի հյուպատոսը

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում գաղտնի բնույթի նյութեր ստանալիս ձերբակալել է այդ երկրում Էստոնիայի հյուպատոս Մարտա Լյատին:

Գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է. ՛՛Այս գործունեությունն անհամատեղելի է դիվանագիտական ​​աշխատողի կարգավիճակի հետ և ունի հստակ թշնամական բնույթ Ռուսաստանի նկատմամբ՛՛:

Նշվում է, որ հյուպատոսի նկատմամբ միջազգային իրավունքի նորմերով սահմանված միջոցառումներ կկիրառվեն:

 

  • Կիսվել: