Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ինքնաթիռը մնացել է ձնակույտի մեջ
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ինքնաթիռը մնացել է ձնակույտի մեջ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ ինքնաթիռը փորձել է դուրս գալ թռիչքուղի, սակայն չի կարողացել։
Ձյան առատ տեղումների պատճառով հետաձգվել են թռիչքներ նաև Կալինինգրադում, Մուրմանսկում և Սիկտիվկարում:
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռների ժամանման սահմանափակումները հանվել են, սակայն օդանավակայանում, միևնույն է, շատ ուղևորներ կան, նրանցից ոմանց նույնիսկ գորգեր և փչովի ներքնակներ են տրամադրել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգվում են նաև դեպի Երևան չվերթերը, մասնավորապես` Մոսկվայից և Եկատերինբուրգից:



