հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սամցխե-Ջավախքի քաղաքական կուսակցությունների ղեկավարները եւ պատգամավորները մեկնաբանում են Վրաստանի վարչապետի հրաժարականը

Սամցխե-Ջավախքի քաղաքական կուսակցությունների ղեկավարները եւ պատգամավորները մեկնաբանում են Վրաստանի վարչապետի հրաժարականը

Սամցխե-Ջավախքի քաղաքական կուսակցությունների ղեկավարները եւ պատգամավորները մեկնաբանում են Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականը, գրում է akhaltskha.net-ը:

Սամցխեից ընտրված պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին մեր խնդրանքով մեկնաբանելիս վարչապետի հրաժարականի մասին լուրը ասում է, որ այդ մասին նա իմացել է խորհրդարան գնալիս: «Ես չեմ լսել թիմում առկա տարաձայնությունների մասին, ակնհայտ է, որ ես ոչինչ չգիտեի, հրաժարականի մասին։ Դա նրա որոշումն է, ես զերծ կմնամ նրա որոշմանը գնահատական տալուց: Դա նրա որոշումն է, և մենք պետք է հարգենք այն », — կայքի հետ զրույցում ասաց Անտոն Օբոլաշվիլին: Ջավախքից ընտրված պատգամավոր Սամվել Մանուկյանը վարչապետի հրաժարականի մասին տեղեկացավ լրատվամիջոցներից: «Որտեղի՞ց տեղեկացա։ Ես նույնպես, ինչպես մնացածը իմացա լրատվամիջոցներից, երևի թե այդ հարցը պետք չէ մեկնաբանել:

Մարդը բացատրեց, թե ինչու է հեռացել, այլ մեկնաբանություններ չեղան, և ես նույնպես զերծ կմնամ մեկնաբանելուց», — ասաց Սամվել Մանուկյանը: Ինչպե՞ս են գնահատում Սամցխե-Ջավախքի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները Գախարիայի հեռացումը, մենք փորձեցինք ճշտել Վաժա Չիտաշվիլուց եւ Զուրաբ Չիլինգարաշվիլուց: «Վրացական երազանքի շրջանակներում խոսվում էր տարաձայնությունների մասին, և հավանաբար նրանց մեջ համաձայնություն ձեռք չի բերվել: Վարչապետը չկարողացավ համոզել այդ մարդկանց և որոշեց հրաժարական տալ», — ասում է Սամցխեում Միացալ Ազգային Շարժման պատգամավորի նախկին թեկնածու Վաժա Չիտաշվիլին:

«Գախարիան հասկացավ, որ Մելիայի ձերբակալման հարցը պետք է լուծված լիներ, և դա իր օգտին չէր որոշվի, ուստի նա հրաժարական տվեց», — ասաց Սամցխեի «Եվրոպական Վրաստանից» պատգամավորության նախկին թեկնածու Զուրաբ Չիլինգարաշվիլին: Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց փետրվարի 18-ին: Գիորգի Գախարիան իր քայլը բացատրեց նրանով, որ նա սխալ է համարում Նիկա Մելիայի ձերբակալությունը այն պայմաններում, երբ կա քաղաքական սրացման վտանգ: Ըստ Գախարիայի իր պաշտոնանկության պատճառն այն է, որ ինքը այս հարցում չի կարողացել համաձայնության գալ թիմի հետ:

  • Կիսվել: