հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սաակաշվիլիի փաստաբանը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Սաակաշվիլիի փաստաբանը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Վրաստանում ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաընկերության ղեկավար և երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբաններից Նիկա Գվարամիան 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Դատարանը Գվարամիային դատապարտել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ կապված գործերով, որի ղեկավարը նա եղել է 2012-ից 2019 թվականներին։ Դատախազությունը նրան մեղադրել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև հեռուստաընկերության օրինական շահերի դեմ ուղղված գործողությունների և նրա միջոցները չարաշահելու համար։

Հետաքննության տվյալներով՝ Գվարամիայի գործողությունների պատճառով Ռուսթավի-2 ընկերությունը կորցրել է ավելի քան վեց միլիոն լարի։ 2015 թվականին նա պայմանագիր է կնքել «Ինտերմեդիա պլյուս» ընկերության հետ, որը ստացել է «Ռուսթավի-2»-ին պատկանող ալիքներում գովազդ տեղադրելու նախապատվության իրավունք, ինչը հանգեցրել է կորուստների։

Բացի այդ, 2016 թվականին Intermedia Plus-ը Թբիլիսիում ձեռք է բերել երկու բնակարան՝ 240 քմ մակերեսով, որոնք Գվարամիան հետագայում վերցրել և վաճառել է։

2019 թվականի հուլիսի 18-ին Գվարամիան աշխատանքից ազատվել է Ռուսթավի-2-ի նոր սեփականատեր Կիբար Խալվաշիի կողմից։

  • Կիսվել: