շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռուսաստանը չի հարձակվել Ուկրաինայի վրա և չի նախատեսում հարձակվել այլ երկրների վրա. Լավրով

Ռուսաստանը չի հարձակվել Ուկրաինայի վրա և չի նախատեսում հարձակվել այլ երկրների վրա. Լավրով

Ռուսաստանը չի հարձակվել Ուկրաինայի վրա և չի նախատեսում հարձակվել այլ երկրների վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս խոսել է  այս թեմայի շուրջ՝ շատ մանրամասն։ Իսկ նոր փաստերը, որոնք այժմ բացահայտվում են ազատագրված տարածքներում, մասնավորապես Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, վկայում են այն մասին, որ ծրագրված էր հարձակում այդ ժողովրդական հանրապետությունների վրա։ Դա ծրագրված էր խնամքով, արդեն պլանավորված էր այս ամսվա համար»,- ասել է Լավրովը։

Բացի այդ, Լավրովի խոսքով, Ռուսաստանը վտանգավոր է համարում Ուկրաինային զենքի մատակարարումը։

  • Կիսվել: