շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանում ընտրատեղամասի վրա Մոլոտովի կոկտեյլ են նետել

Ռուսաստանում ընտրատեղամասի վրա Մոլոտովի կոկտեյլ են նետել

Սանկտ Պետերբուրգում ընտրատեղամասի վրա Մոլոտովի կոկտեյլ են նետել, գրում է Фонтанка-ն։

Մոլոտովի կոկտեյլի միջադեպը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մոսկովսկի թաղամասում։ Աղջիկը Մոլոտովի կոկտեյլ է նետել և անմիջապես բերման է ենթարկվել ոստիկանների կողմից։

Ժամը 15:00-ի սահմաններում մի երիտասարդ աղջիկ Մոլոտովի կոկտեյլ է նետել թիվ 358 դպրոցի շքամուտք, որտեղ առավոտից գործում են երկու ընտրատեղամասեր։ Թիրախն ընտրական պաստառն էր։

Աղջկան բերման են ենթարկել։ Նա 21 տարեկան է։ Նա ոստիկանությանը բացատրել է, որ հրկիզման առաջադրանքը ստացել է ինչ-որ «ուկրաինական հեռագրային ալիքից», նրան խոստացել են վճարել։

  • Կիսվել: