Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 35 660 դեպք է գրանցվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 35 660-ով՝ կազմելով 8 241 643, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տոկոսային հարաբերակցությամբ՝ նոր դեպքերի աճը կազմել է 0,43 տոկոս:
Ներկայում ՌԴ-ում շարունակում է բուժվել 845 122 մարդ:
Կորոնավիրուսից բուժվածների թիվը մեկ օրում ավելացել է 22 784-ով՝ հասնելով 7 165 921-ի:
Կորոնավիրուսի հետեւանքով մեկ օրում մահվան դեպքերի թիվն աճել է 1 072-ով, մինչդեռ նախորդ օրն այդ թիվը կազմել է 1 075 մարդ: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 230 600 մարդ:
Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի է պարզել միայն համավարակի ավարտից հետո) գտնվում է 2,8 տոկոսի մակարդակում, նշված է շտաբի տվյալներում: