երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղն անցել է ՌԴ ԶՈւ-ի վերահսկողության տակ

Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղն անցել է ՌԴ ԶՈւ-ի վերահսկողության տակ

Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը վերահսկողության տակ է վերցրել, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն::

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Զորքերի «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Խարկովի մարզի Բուգրովատկա բնակավայրը և առաջ են շարժվել հակառակորդի պաշտպանության խորքը»:

ՌԴ ՊՆ-ից նաև հայտնում են, որ Խարկովի մարզի Վեսյոլոյե, Վոլչանսկ և Լիպցի բնակավայրերի շրջաններում վնաս է հասցվել Ուկրաինայի ԶՈւ-ի 23-րդ մեքենայացված բրիգադի և տարածքային պաշտպանության 125-րդ բրիգադի կենդանի ուժին ու տեխնիկային։

  • Կիսվել: