ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը վտանգելու դեպքում կկիրառվեն ոչնչացման բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային

Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը վտանգելու դեպքում կկիրառվեն ոչնչացման բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային

Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը վտանգելու դեպքում կկիրառվեն ոչնչացման բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային։ Այս մասին այսօր հայտարարել է Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Վաշինգտոնը Կիևին մղում է ռազմական գործողությունները Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխելու համար, կիրառվել է միջուկային շանտաժ, ասել է ՌԴ ղեկավարը։

«ՆԱՏՕ-ն հետախուզություն է անցկացնում Ռուսաստանի ողջ տարածքում։ Բացահայտ ասում են, որ Ռուսաստանին պետք է հաղթել մարտի դաշտում։ Գործի է դրվել նաև միջուկային շանտաժը։ Նման հայտարարություններ թույլ տվողներին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրն էլ ունի նման միջոցներ․․․ Նրանք, ովքեր փորձում են միջուկային զենքով շանտաժի ենթարկել Ռուսաստանին, պետք է տեղյակ լինեն, որ «քամիների վարդը» կարող է շրջվել իրենց ուղղությամբ»։

 

  • Կիսվել: