հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ընդգծում է մեր առաջնային առաքելությունը՝ պաշտպանել Մեծ Բրիտանիան. ՄԹ ԶՈՒ շտաբի պետ

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ընդգծում է մեր առաջնային առաքելությունը՝ պաշտպանել Մեծ Բրիտանիան. ՄԹ ԶՈՒ շտաբի պետ

Բրիտանական բանակի գլխավոր շտաբի նոր պետ Պատրիկ Սանդերսը զինվորականներին հայտարարել է, որ նրանք պետք է պատրաստ լինեն Եվրոպայում նոր պատերազմի։ BBC-ին հասանելի է դարձել հուշագիրը, որը ներքին փոստով տարածվել է բրիտանական զինվորականներին:

«Այժմ հրամայական է ստեղծել բանակ, որը կարող է կռվել մեր դաշնակիցների կողքին և մարտերում հաղթել Ռուսաստանին», – ասել է Սանդերսը:

Նրա խոսքով՝ այժմ հիմնական խնդիրներն են՝ արագացնել բրիտանական զինված ուժերի արդիականացումը՝ ՆԱՏՕ-ի հզորացման համար և թույլ չտալ Ռուսաստանին ավելի առաջ շարժվել եվրոպական տարածքով։

«Մենք այն սերունդն ենք, որը պետք է բանակը պատրաստի Եվրոպայում նորից կռվելու համար»,- ասվում է Սանդերսի շրջաբերականում։

Հրամանատարի խոսքով՝ ինքը 1941 թվականից ի վեր առաջին շտաբի պետն է, ով ղեկավարում է բրիտանական բանակը Եվրոպայում ցամաքային պատերազմի ֆոնին, մայրցամաքային տերության մասնակցությամբ։

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ընդգծում է մեր առաջնային առաքելությունը՝ պաշտպանել Մեծ Բրիտանիան և պատրաստ լինել կռվել և հաղթել ցամաքային պատերազմներում, և ամրապնդում է ռուսական ագրեսիան մեր ուժի սպառնալիքով զսպելու անհրաժեշտությունը»:

  • Կիսվել: