կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ուզբեկստանի ԱԳՆ

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ուզբեկստանի ԱԳՆ

Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բոբուր Ուսմանովը հանդիպում է անցկացրել Ռուսաստանի դեսպան Օլեգ Մալգինովի հետ, հայտնում են Ուզբեկստանի ԱԳՆ-ից:

Հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների ընթացքում ուզբեկական կողմը ՌԴ դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ռուսաստանի Դաշնությունում Ուզբեկստանից աշխատանքային միգրանտների իրավունքների խախտումների և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ հաճախակիացած հաղորդումների վրա։

«Ընդգծվել է, որ նման գործողությունները խախտում են Ռուսաստանի տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնող ուզբեկստանցի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, որոնք պետք է երաշխավորվեն ընդունող երկրի օրենքներով։

Այս կապակցությամբ կոչ է արվել մանրակրկիտ ուսումնասիրել բարձրացված հարցը և ուզբեկական կողմի մտահոգությունը հասցնել Ռուսաստանի Դաշնության համապատասխան իրավասու մարմիններին։

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ փոխգործակցությունը երկու երկրների տարածքում Ուզբեկստանի և Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների փոխադարձ երաշխավորման շուրջ», - նշվում է Ուզբեկստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: