հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Օդեսային

Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Օդեսային

Ռուսական զորքերի հրթիռային հարվածի արդյունքում Օդեսայի մարզում ենթակառուցվածքային օբյեկտներ են վնասվել։ Այս մասին հայտնում է Օդեսայի քաղաքային խորհուրդը, փոխանցում է Украинская правда-ն:

«Ծովից հրթիռային հարվածներ են հասցվել Օդեսայի շրջանի ենթակառուցվածքների օբյեկտներին։ Զոհերի, վիրավորների և ավերածություների մասին տեղեկությունները ճշտվում են»,- նշել են գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: