կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Ռուսական «Սբերբանկ»-ը անջատվել է SWIFT վճարային համակարգից

Ռուսական «Սբերբանկ»-ը անջատվել է SWIFT վճարային համակարգից

Եվրամիության երկրները համաձայնության են եկել պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում «Սբերբանկ»-ը տեղեկատվության փոխանցման եւ վճարումների կատարման SWIFT վճարային համակարգից անջատելու շուրջ: Այդ մասին  սոցիալական ցանցում հայտնել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

«Պատժամիջոցների այդ փաթեթը ներառում Է նաեւ այլ կոշտ միջոցներ. Ռուսաստանի խոշորագույն բանկի՝ «Սբերբանկ»-ի դե-Սվիֆթինգ»,-գրել Է Եվրոպական խորհրդի ղեկավարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: