կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսական կողմը ևս չորս Bayraktar ԱԹՍ է խոցել, 74 ռազմական օբյեկտներ՝ 11 օդանավակայան և ռազմածովային բազա

Ռուսական կողմը ևս չորս Bayraktar ԱԹՍ է խոցել, 74 ռազմական օբյեկտներ՝ 11 օդանավակայան և ռազմածովային բազա

Ռուսական կողմը Ուկրաինայում խոցել է մարտական ուղղաթիռ և չորս «Բայրաքթար TB-2» գրոհային անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուս զինվորականներն Ուկրաինայում ոչնչացրել են 74 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ 11 օդանավակայան և ռազմածովային բազա, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսական զինված ուժերի հարվածների արդյունքում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 ցամաքային օբյեկտներ շարքից հանվել են, այդ թվում, ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, Ուկրաինայի ռազմածովային ուժերի բազան»,- ասել է Կոնաշենկովը։

Նաև ոչնչացվել են С-300 և Бук-M1 զենիթահրթիռային համակարգերի 18 ռադիոլոկացիոն կայաններ։

Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել էր, որ Սևծովյան գործողությունների գոտում Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են Բայրաքթար անօդաչու թռչող սարքերը։

Հիշեցնենք, որ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Ուկրաինայի ՊՆ-ն ձեռք էր բերել հարյուրավոր «բայրաքթարներ» Դոնբասում օգտագործելու համար։

 

 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: