երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Ռուսական կողմը պատասխան կտա Հունգարիայի կողմից 10 ռուս դիվանագետի վտարմանը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատասխան կտա Հունգարիայի կողմից 10 ռուս դիվանագետի վտարմանը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատասխան կտա Հունգարիայի կողմից 10 ռուս դիվանագետի վտարմանը, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Ռուսական կողմը կտա համապատասխան պատասխան»,- ասել են այնտեղ:

Ռուսական քայլերի վերաբերյալ որևէ մանրամասն գործակալության զրուցակիցը չի հայտնել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հունգարիայի ԱԳ նախարար Անիտա Օրբանը հայտնել էր, որ ՌԴ դեսպանին տեղեկացվել է այն մասին, որ, հունգարական իշխանությունների գնահատմամբ, ռուսական առաքելության 10 աշխատակից Հունգարիայի տարածքում զբաղվել են գործունեությամբ, որն անընդունելի է դիվանագետների համար՝ համաձայն Վիեննայի կոնվենցիայի։

  • Կիսվել: