ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական ինքնաթիռներ ու «Բայրաքթար» ԱԹՍ-ներ է խոցել․ ՌԴ ՊՆ

Ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական ինքնաթիռներ ու «Բայրաքթար» ԱԹՍ-ներ է խոցել․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշեր երկու ուկրաինական կործանիչ, մեկ գրոհիչ ու 15 տարբեր անօդաչու թռչող սարքեր են խոցել:  Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով խոցել են Ուկրաինայի օդային ուժերի երեք ինքնաթիռ՝ երկու ՄիԳ-29-ը Իվերսկոե ու Նովոդոնեցկի շրջաններում, ինչպես նաև մեկ Սու-25-ը Խարկովի մարզի Պոգոնովկա շրջանում։ Զմեինի կղզու շրջանում ոչնչացվել են ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք, այդ թվում ՝ երկու «Բայրաքթար-ՏԲ2», - ասել է նա։
 
Իզյում և Սնեժկովկա բնակավայրերի մոտակայքում «Սմերչ» համազարկային հրթիռային կայանքի 3 արկ են որսացել։
 
Գեներալի խոսքով՝ ՌԴ ավիացիան ոչնչացրել է ուկրաինական զորքերի կենտրոնացման 70 շրջան։
 
Նա ավելացրել է, որ Օդեսայի մարզի Արցիզ բնակավայրի շրջանում «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրի «Օնիքս» բարձր ճշգրտությամբ հրթիռներով ուկրաինական ուղղաթիռներ են ոչնչացվել լիցաքավորման հարթակներում:
 
Բացի այդ, օպերատիվ-մարտավարական ու բանակային ավիացիան խոցել է անձնակազմի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 52 շրջան, ինչպես նաև ռազմամթերքի պահեստ Գլուխով բնակավայրի շրջանում:
 
«Հրթիռային զորքերն ու հրետանու ստորաբաժանումները խոցել են կառավարման ութ կետ, 26 հրետանային ստորաբաժանումներ կրակային դիրքերում, ինչպես նաև կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 211 շրջան։ Հարվածների հետևանքով ոչնչացվել է մինչեւ 350 ազգայնական, շարքից հանվել է 56 միավոր ռազմական տեխնիկա», - նշել է Կոնաշենկովը:

  • Կիսվել: