ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսական բանակը ճշգրիտ զինատեսակներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին, Լուցկի և Իվանո-Ֆրանկիվսկի ռազմական օդանավակայանները շարքից դուրս են բերվել. ՌԴ ՊՆ (տեսանյութեր)

Ռուսական բանակը ճշգրիտ զինատեսակներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին, Լուցկի և Իվանո-Ֆրանկիվսկի ռազմական օդանավակայանները շարքից դուրս են բերվել. ՌԴ ՊՆ (տեսանյութեր)

Ուրբաթ առավոտյան ռուսական բանակը հեռահար ճշգրիտ զինատեսակներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին, իսկ Լուցկի և Իվանո-Ֆրանկիվսկի ռազմական օդանավակայանները շարքից դուրս են բերվել, ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մարտի 11-ի առավոտյան գերճշգրիտ հեռահար զենքով հարվածներ են հասցվել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին, Լուցկի և Իվանո-Ֆրանկիվսկի ռազմական օդանավակայանները շարքից դուրս են եկել»,- ասել է Կոնաշենկովը։

Մինչդեռ համացանցի ուկրաինական տիրույթում հարվածից տեսանյութեր են հրապարակվել:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:


 

  

  • Կիսվել: