երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսական արտադրողները փոխարինող են փնտրում ներմուծվող բաղադրիչներին

Ռուսական արտադրողները փոխարինող են փնտրում ներմուծվող բաղադրիչներին

Ռուս արտադրողները տարբերակներ են փնտրում մթերքների մեջ ներմուծվող բաղադրիչների փոխարինման համար, գրում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով «Ռուսպրոդսոյուզ»-ը:

Ավելի վաղ ներմուծվող բաղադրիչները փոխարինելու ուղիներ գտնելու խնդրանքով էին հանդես եկել մանրածախ առեւտրի ցանցերը: Խոսքը, մասնավորապես, հումքի, համեմունքների, փաթեթավորման մասին է։

Համանման հարցում արտադրողները ստացել են գյուղատնտեսության նախարարությունից անցյալ շաբաթվա վերջին, պարբերականի հետ զրույցում նշել են «Ռուսպրոդսոյուզ»-ում։ Պարբերականի կողմից հարցված փորձագետների կարծիքով՝ ներմուծվող բաղադրիչների փոխարինումը կապահովի ապրանքների անխափան մատակարարումը եւ կվերացնի դրանց թանկացման ռիսկը։

Սննդամթերք արտադրողները սկսել են վերլուծել տեղեկատվությունն այն մասին, թե ընկերություններն իրենց արտադրության մեջ որ բաղադրիչներն են ներմուծում Ռուսաստան, որքան ժամանակ կբավականեցնեն առկա պաշարները եւ արդյոք դրանք կարող են փոխարինվել հայրենական արտադրանքով:

  • Կիսվել: