ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուս-վրացական սահմանին 20 կմ երկարությամբ խցանում է գոյացել (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուս-վրացական սահմանին 20 կմ երկարությամբ խցանում է գոյացել (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուս-վրացական սահմանին՝ Վերին Լարսում, Ռուսաստանի քաղաքացիները շարունակում են երկար հերթում կանգնած մնալ՝ Վրաստան մտնելու համար, հայտնում է newsgeorgia.ge կայքը։

Հերթը հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակը, ներառյալ սահմանային ընթացակարգերը, արդեն գնահատվում է երեքից չորս օր:

Վրաստան մուտք գործելու մեքենաների հերթն ավելի քան 20 կմ է: Անցումն իրականացվում է շատ դանդաղ: Հարյուրավոր մարդիկ Վրաստան են մտնում հեծանիվներով, շատերը 5-7 կիլոմետր քայլում են չեզոք տարածքով։

Այսօր տեղեկություններ են հայտնվել, որ Ռուսաստանի Դաշնության այլ շրջաններից մեքենաներին այլևս թույլ չեն տալիս մուտք գործել Հյուսիսային Օսիա, գրում է աղբյուրը։

Ըստ newsgeorgia.ge-ի, ակտիվորեն լուրեր են տարածվում նաև այն մասին, որ Ռուսաստանը շուտով կարգելի զինվորական տարիքի տղամարդկանց լքել երկիրը։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա սեպտեմբերի 30-ին։

Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիա է հայտարարված։ Դրանից հետո տասնյակ հազարավոր ռուսներ սկսել են լքել երկիրը:

 

  • Կիսվել: