շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռումինիան հավանություն է տվել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ինտեգրացմանը Եվրամիությանը

Ռումինիան հավանություն է տվել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ինտեգրացմանը Եվրամիությանը

Ռումինիան հավանություն Է տալիս Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի եւ Վրաստանի ինտեգրացմանը Եվրամիությանը: Այդ մասին, մարտի 1-ին Twitter-ում հայտարարել Է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը:

«Ռումինիան լիովին հավանություն Է տալիս Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի Հանրապետության եւ Վրաստանի ինտեգրացմանը Եվրամիությանը,- գրել Է նա:- Եվրամիության այդ գործընկերների տեղը եվրոպական ընտանիքում Է, եւ Ռումինիան հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի դա իրականություն դառնա»:

Փետրվարի 28-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել Է հայտ «արագացված ընթացակարգով» Եվրամիություն երկրի ընդունման համար: Եվրամիութանն Ուկրաինայի շուտափույթ անդամակցության օգտին են հանդես եկել Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեխիայի եւ Էստոնիայի ղեկավարները, որոնք իրենց դիրքորոշումն են շարադրել բաց նամակում, որը փետրվարի 28-ին հրապարակվել Է Լեհաստանի ղեկավարի կայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: