Ռուբիոն համատեղելու է պետքարտուղարի և նախագահի օգնականի պաշտոնները․ Politico
Սպիտակ տունը նախատեսում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առնվազն վեց ամիս կզբաղեցնի և՛ պետքարտուղարի, և՛ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնները։ Այս մասին հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մարկո Ռուբիոն, ըստ Սպիտակ տան երեք բարձրաստիճան պաշտոնյաների, կծառայի որպես պետքարտուղար և ազգային անվտանգության հարցով խորհրդական առնվազն վեց ամիս, և նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի ավագ խորհրդականներ հետաքրքրված են այդ պաշտոնը մշտական դարձնելով», – ասվում է հոդվածում։