ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024

Ռիգայում բուժաշխատողների պատվին հուշարձան է կանգնեցվել

Ռիգայում՝ Լատվիայի  ազգային պատկերասրահի հարևանությամբ, հայտնվել է առողջապահության ոլորտում աշխատողներին նվիրված հուշարձան՝ ի պատիվ նրանց՝ կորոնավիրուսի պայմաններում կատարած աշխատանքի։

Վվեց մետրանոց հուշարձանը կոչվում է «Բուժաշխատողներ` աշխարհին»:

Քանդակի հեղինակն է Լատվիայի արվեստի ակադեմիայի պրոֆեսոր Այիգարս Բիկշեն։ Նա խոստովանել է, որ մեծ է արել հուշարրձանը, որպեսզի  ցույց տա, թե ինչքան են մարդիկ կախված բուժաշխատողների խնամքից և գիտելիքից։

Բիշկեն հուշարձանի բացման արարողության ժամանակ, մասնավորապես, նշել է. «Տեսականորեն, սա երախտագիտություն է Լատվիայից` ամբողջ աշխարհի բժիշկներին, ովքեր պայքարում են COVID-19- ի դեմ: Դա նաև կոչ է՝ աջակցել  բժշկությանը սովորական ժամանակաշրջանում, որպեսզի պատրաստ լինի  համավարակի հնարավոր կրկնությանը»:

  • Կիսվել: