չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վճռական «ոչ» միջազգային ահաբեկչությանը և Ռուսաստանը ապակայունացնելու փորձերին․ «Ինտեգրացիա և զարգացում» և Հայաստանի Եվրասիական փորձագիտական ակումբի

Վճռական «ոչ» միջազգային ահաբեկչությանը և Ռուսաստանը ապակայունացնելու փորձերին․ «Ինտեգրացիա և զարգացում» և Հայաստանի Եվրասիական փորձագիտական ակումբի

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական վերլուծական հասարակական կազմակերպության ակտիվիստները և Հայաստանի Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները խորին ցավակցություն են հայտնում Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարությանը և ժողովրդին մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչական գործողության առիթով, որը հանգեցրել է զգալի մարդկային զոհերի:

Հայաստանի գիտափորձագիտական հանրության ներկայացուցիչները վճռականորեն դատապարտում են Ռուսաստանը ապակայունացնելու այդ նողկալի փորձը:

Նրանք համոզված են, որ այդ անմարդկային հանցագործության մեղավորները կպատժվեն իսկ եղբայրական Ռուսաստանի ժողովուրդը այդ փորձությունից դուրս կգա էլ ավելի համախմբված և ուժեղացած:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: