ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ-ում հուսով են, որ Բաքուն և Երևանը կկատարեն Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը. Մատվիենկո

ՌԴ-ում հուսով են, որ Բաքուն և Երևանը կկատարեն Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը. Մատվիենկո

Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում իրադրության կարգավորման, տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը կյանքի կկոչվի:

Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Կանանց եվրասիական համաժողովի շրջանակում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։

«Իհարկե մտահոգվում ենք, իհարկե ցանկանում ենք, որ համաձայնագիրը կյանքի կոչվի, որպեսզի տնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը գնա, այն, ինչը կամրապնդի քաղաքական ջանքերը»,- ասել է Մատվիենկոն:

  • Կիսվել: