երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Մոսկվայի շրջանում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ

ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Մոսկվայի շրջանում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մոսկվայի շրջանում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ:

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ի ահաբեկչության բոլոր պատվիրատուներն ու իրականացնողների ինքնությունը կպարզվի, նրանք ամենադաժան պատիժը կստանան, հայտնել են ՌԴ ՔԿ-ից:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցածի առնչությամբ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Հատուկջոկատայինները սկսել են համալիրի գրոհը:

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում հնչել է արդեն երկրորդ պայթյունը: Շենքն ամբողջությամբ շրջափակված է:  Ուժեղացվել են անվտանգության միջոցառումները մոսկովյան օդանավակայաններում:

Երկու շաբաթ առաջ ՌԴ-ում արևմտյան դեսպանությունները նախազգուշացնում էին ահաբեկչության վտանգի մասին:

 

  • Կիսվել: