ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը պնդում է՝ Զապորոժիեի ուղղությամբ կարողացել են շահավետ դիրքեր ու բնագծեր զբաղեցնել

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը պնդում է՝ Զապորոժիեի ուղղությամբ կարողացել են շահավետ դիրքեր ու բնագծեր զբաղեցնել

Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ ռուսական զորքերն անցած 24 ժամերին հաջողության են հասել ռազմաճակատի մի շարք հատվածներում, մասնավորապես՝ Զապորոժիեի ուղղությամբ։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նա նշել է. ՛՛Հարձակողական գործողությունների արդյունքում Արևելյան ռազմական օկրուգի ստորաբաժանումները կարողացել են ավելի շահավետ դիրքեր և բնագծեր զբաղեցնել Զապորոժիեի ուղղությամբ՛՛:

Հարձակման ընթացքում, ըստ Կոնաշենկովի, ուկրաինական զորքերը շուրջ 30 զոհ են տվել։

՛՛Դոնեցկի ուղղությամբ ռուսական ուժերին հաջողվել է գրավել Դվուրեչյե բնակավայրը՛՛,-ասել է նա՝ հավելելով, որ այս ուղղությամբ իրականացված հարձակողական գործողություններին մասնակցել են Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային օկրուգի զորամասերը։

 

  • Կիսվել: