կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է իր և ուկրաինական կողմի զոհերի թիվը

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է իր և ուկրաինական կողմի զոհերի թիվը

Ուկրաինայում փետրվարի 24-ից իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական կողմից զոհվել է ավելի քան 490 զինծառայող։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Հատուկ մարտական գործողությանը մասնակցող մեր ընկերների շրջանում կորուստներ կան՝ մարտական հերթապահության ժամանակ զոհվել է 498 ռուս զինծառայող, վիրավորվել են 1597-ը՛՛։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նաև ուկրաինական կողմի կորուստները։

Այսպես՝ ուկրաինացի ազգայնականների և զինվորականների շրջանում մահացածների թիվը գերազանցում է 2870–ը, վիրավորների թիվը շուրջ 3700 է։

  • Կիսվել: