ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել՝ ինչպես են «Ազովստալ»-ից վերջին ուկրաինացի զինվորները հանձնվում ռուսներին

ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել՝ ինչպես են «Ազովստալ»-ից վերջին ուկրաինացի զինվորները հանձնվում ռուսներին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուրբաթ երեկոյան հրապարակել է ուկրաինացի զինվորականների վերջին խմբի՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ռուսական բանակին հանձնվելու տեսագրությունը։ Տեսանյութում ուկրաինացի զինծառայողները լքում են գործարանի տարածքը, նրանց խուզարկում են։ Հանձնվողներին հարցնում են՝ նրանց մեջ սպաներ կա՞ն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուրբաթ հայտնել էր, որ «Ազովստալ»-ում ուկրաինական 531 զինծառայողից բաղկացած վերջին խումբը հանձնվել է մայիսի 20-ին։

Մայիսի 16-ից ի վեր ուկրաինական «Ազով» գնդի և Ուկրաինայի զինված ուժերի 2439 ներկայացուցիչ հանձնվել է՝ դուրս գալով Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից, ուրբաթ հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: