ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինայում խփված ինքնաթիռի մասին տեղեկությունները

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինայում խփված ինքնաթիռի մասին տեղեկությունները

Օտարերկրյա ԶԼՄ-ների տեղեկությունը, իբր, Ուկրաինայի տարածքում խփված ռուսական ինքնաթիռի մասին չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում, որը հրապարակել է ՌԲԿ-ն։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում կատարելով ուկրաինացի զինվորականներին, տեղեկացրել էր Ուկրաինայի տարածքում խփված ինքնաթիռի մասին։

Ավելի ուշ Ուկրաինայի Գլխավոր շտաբը տեղեկացրել էր 5 խփված ինքնաթիռների եւ ուղղաթիռների մասին։

  • Կիսվել: