չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՌԴ նախագահը պարգևատրել է Խերսոնից տարհանմանն աջակցած «Արարատ» մոտորանավակի անձնակազմին

ՌԴ նախագահը պարգևատրել է Խերսոնից տարհանմանն աջակցած «Արարատ» մոտորանավակի անձնակազմին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ՛՛Արարատ՛՛ մոտորանավակի անձնակազմին, որն օգնել է Խերսոնի ափամերձ շրջանից տարհանել մարդկանց, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդվում է՝ ՛՛Արարատ՛՛ մոտորանավակի անձնակազմն օգնել է Խերսոնի բնակիչներին Դնեպր գետի աջ ափից ձախ ափ տեղափոխելու հարցում։

Վերջին ուղևորության ընթացքում պարզվել է, որ ոչ բոլոր ցանկացողներն են կարողացել դուրս գալ, արդյունքում անձնակազմն իր նախաձեռնությամբ վերադարձել է, և մարդկանց տեղափոխել ձախ ափ։

 

 

  • Կիսվել: