երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ նախագահին զեկուցվել է ահաբեկչության մասին, նա անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տվել է. Պեսկով

ՌԴ նախագահին զեկուցվել է ահաբեկչության մասին, նա անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տվել է. Պեսկով

Ռուսաստանի նախագահին հենց առաջին րոպեներից «Կրոկուս Սիթի Հոլ»-ի հարձակման մասին զեկուցվել է։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

՛՛Նախագահը անընդհատ բոլոր համապատասխան ծառայություններից տեղեկություն է ստանում և՛ տեղի ունեցողի, և՛ ձեռնարկվող քայլերի մասին՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ hրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։ Կան տասնյակ զոհեր և վիրավորներ։

  • Կիսվել: