հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՌԴ-ն ու Սիրիան կհամագործակցեն Պալմիրայի հուշարձանների վերականգնման հարցում

ՌԴ-ն ու Սիրիան կհամագործակցեն Պալմիրայի հուշարձանների վերականգնման հարցում

Ռուսական «Էրմիտաժ» թանգարանը Սիրիայի մշակութային ժառանգության և թանգարանների վարչության հետ Պալմիրայի հուշարձանների վերականգնման հարցում համագործակցության մասին համաձայնագիր է կնքել:

«Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին տեղեկացրել է, որ նախատեսվում է գիրք հրատարակել այն մասին, թե ինչպես են Ռուսաստանում հայտնվել Պալմիրայի հուշարձանները:

Սիրիական կողմից համաձայնագիրը ստորագրել է վերոնշյալ վարչության տնօրեն Մահմուդ Համուդը: Համաձայնագրի ստորագրումից առաջ արաբագետ Պիոտրովսկին թանգարանում «Էրմիտաժի» մասին արաբերենով դասախոսություն է կարդացել:

Հանդիսավոր արարողության ժամանակ Համուդն ու Պիոտրովսկին ազդարարել են «Երկու Պալմիրաներ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցադրության բացումը, որը նվիրված է սիրիական քաղաքին և Սանկտ Պետերբուրգին։

  • Կիսվել: