ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ- ն պայմանագիր կստորագրի Թուրքիային «Ս-400»-ների լրացուցիչ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ

ՌԴ- ն պայմանագիր կստորագրի Թուրքիային «Ս-400»-ների լրացուցիչ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ

Ռուսաստանը պատրաստվում է Թուրքիայի հետ պայմանագիր կնքել «Ս-400» զենիթահրթիռային համալիրների լրացուցիչ խմբաքանակի մատակարարման մասին: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Միխեեւը:

«Ինչ վերաբերում է «Ս-400» համալիրին, խորհրդակցությունները շարունակվում են: Կարծում եմ, որ դրանք արդեն վերջնական փուլում են, եւ մոտ ապագայում մենք կսկսենք գործընկերների հետ պայմանագրի ձեւակերպումն եւ ստորագրումը»,- ասել է նա:

Միխեեւը հավելել է, որ վերջերս «Ռոսօբորոնէքսպորտ»-ի պատվիրակությունը այցելել է պաշտպանական ցուցահանդեսը Թուրքիայում, որտեղից «հարցումների լավ ծրագիր» են բերել:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Միջահիտ Քյուչուքիլմազը հայտարարել էր, որ Անկարայի ռազմատեխնիկական համագործակցությունը Մոսկվայի հետ, այդ թվում` «Ս-400»զենիթահրթիռային համակարգի վերաբերյալ, կշարունակվի:

Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանագիր են կնքել «Ս-400» զենիթահրթիռային համալիրների մատակարարման համար 2017 թվականին, թուրքական կողմը համալիրներ է ստացել 2019 թվականի ամռանը եւ աշնանը: 

  • Կիսվել: