չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններն ավարտվել են

ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններն ավարտվել են

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների հարցով բանակցություններն ավարտվել են, տեղեկացնում է ՛՛Կոմերսանտը՛՛:

Նշենք, որ հանդիպումն անցկացվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ մշտական ներկայացուցչության տարածքում՝ փակ ձևաչափով։

Մոտ ութ ժամ տևած բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորել են փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Մոսկվայի հետագա գործողությունները կախված կլինեն ոչ թե ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքից, այլ ՛՛այսօր և պատմական հեռանկարի համար՛՛ Ռուսաստանի անվտանգության անվերապահ ապահովումից։

  • Կիսվել: