հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՌԴ-ի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Լատվիայի ԱԳՆ-ին

ՌԴ-ի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Լատվիայի ԱԳՆ-ին

Լատվիայում Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա Է հղել Լատվիայի Արտաքին գործերի նախարարությանը՝ երկրի Սեյմի որոշման պատճառով, որը թույլ է տալիս ապամոնտաժել Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Ռիգան ազատագրողների հուշարձանները: Այս մասին տելեգրամ ալիքում հաղորդագրություն է տարածել Լատվիայի ՌԴ դեսպանատունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նվում է, որ ՌԴ դեսպանությունը վրդովմունք է հայտնել երկրի ԱԳՆ-ին, որ Լատվիայի խորհրդարանը միակողմանիորեն դադարեցրել է խորհրդային զինվորների հուշարձանների պահպանության մասին 1994 թ. միջկառավարական համաձայնագրի 13-րդ հոդվածը:

Ըստ այդ հոդվածի՝ հաշվի առնելով միջազգային փորձը ՝ լատվիական կողմն ապահովում է Լատվիայի Հանրապետության տարածքում խորհրդային զինվորների հուշահամալիրների եւ գերեզմանոցների խնամքն ու պահպանությունը:

 

  • Կիսվել: