ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ-ի, Ադրբեջանի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ կկարողանան բուժման նպատակով հատել Թուրքիայի սահմանը

ՌԴ-ի, Ադրբեջանի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ կկարողանան բուժման նպատակով հատել Թուրքիայի սահմանը

Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացիների թույլ են տվել հատել սահմանը բուժհաստատություններում բուժման համար, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Anadolu-ին:

Նշվում է, որ այս որոշումը երկրի կառավարությունը կայացրել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մտցված կարանտինը պարզեցնելու միջոցառումների շրջանակներում:

Թույլտվությունը տարածվում է նաև Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Վրաստանի, Ջիբութիի, Իրաքի, Ղազախստանի, Քաթարի, Ղրղզստանի, Լիբիայի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի քաղաքացիների վրա:

Հայտնի է նաև, որ միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքներ ունեցող հիվանդները կարող են հատել Թուրքիայի հետ սահմանը:

Anadolu-հաղորդում է, որ հանրապետությունում բուժում անցնելու ցանկություն ունեցող օտարերկրացիների մասին տեղեկատվությունն առաջին հերթին մուտքագրվելու է բժշկական հսկողության միջազգային համակարգ: Նախնական հաստատում ստանալուց հետո նոր նրանց կտրվի Թուրքիայի բժշկական հաստատություններում բուժման թույլտվություն:

 

 

 

  • Կիսվել: