ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ հատուկ գործողությունը նպատակ չունի տապալել Ուկրաինայում գործող իշխանությունը ու ոչնչացնել պետականությունը. Զախարովա

ՌԴ հատուկ գործողությունը նպատակ չունի տապալել Ուկրաինայում գործող իշխանությունը ու ոչնչացնել պետականությունը. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունը նպատակ չունի տապալել Ուկրաինայի ներկայիս իշխանությունը կամ ոչնչացնել երկրի պետականությունը, այն ուղղված է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պաշտպանությանը, Ուկրաինայի  ապառազմականացմանն ու ապաազգայնացմանը, ինչպես նաև Ռուսաստանին սպառնացող ռազմական սպառնալիքի վերացմանը։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հատուկ ռազմական գործողության նպատակներն են ԴԺՅ-ի և ԼԺՀ-ի պաշտպանությունը, Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնացումը, Ռուսաստանին սպառնացող ռազմական սպառնալիքի վերացումը, որը գալիս է Ուկրաինայի տարածքից... Գործողության խնդիրները չեն ներառում ո՛չ Ուկրաինայի օկուպացիան, ո՛չ նրա պետականության ոչնչացումը, ո՛չ ներկայիս իշխանության տապալումը։ Այն ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ»,- ասել է դիվանագետը։ 

  • Կիսվել: