չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է ռուսներին պատրաստվել YouTube-ի արգելափակմանը

ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է ռուսներին պատրաստվել YouTube-ի արգելափակմանը

YouTube-ն արգելափակել է Պետդումայի աշխատանքը լուսաբանող Դումայի հեռուստաալիքի հաշիվը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր Telegram-ում մեկնաբանելով YouTube-ի որոշումը, հորդորել է ռուսներին պատրաստվել YouTube-ի արգելափակմանը։

«YouTube-ը, ըստ ամենայնի, ստորագրել է իր դատավճիռը։ Պահպանեք բովանդակությունը, տեղափոխեք ռուսական հարթակներ։ Եվ արագ», ասել է Զախարովան։
 
Ավելի վաղ, YouTube-ը արգելափակել էր Ռուսաստանի դաշնային ալիքները՝ Ուկրաինայի պատերազմի ժամանակ ապատեղեկատվություն տարածելու համար։

  • Կիսվել: