շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան աշխատակցին մահացած են գտել Թուրքիայի հյուրանոցի համարում. ԶԼՄ

ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան աշխատակցին մահացած են գտել Թուրքիայի հյուրանոցի համարում. ԶԼՄ

ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցը վախճանվել է հոկտեմբերի 12-ին, 61 տարեկանում, տեղեկացրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

«Կյանքից հեռացել է տաղանդավոր դիվանագետը, փորձառու ղեկավարն ու սրտակից ուսուցիչը, որն իր ողջ աշխատանքային կյանքը նվիրել է Հայրենիքի արտաքին քաղաքական շահերի պաշտպանությանը»,- նշվել է հաղորդագրությունում։

Թուրքական NTV հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Կոբրինեցին մահացած են գտել հյուրանոցի համարում, հյուրանոցը գտնվում է Ստամբուլի Թաքսիմ շրջասնում։

Նրա գործընկերները փորձել են զանգահարել դիվանագետին այն բանից հետո, երբ նա հանդիպման չի եկել։ Դրանից հետո հյուրանոցի աշխատակիցները մտել են Կոբրինեցի համար եւ գտել նրա դին։

Նախնական տվյալներով՝ դիվանագետը մահացել է սրտի նոպայից։ Դիվանագետի մարմինը տարվել է դիահերձարան՝ մահվան ստույգ պատճառը պարզելու համար։

Կոբրինեցը ծնվել էր 1961թ. դեկտեմբերի 21-ին Մոսկվայում։ 1984թ. ավարտել էր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական իսնտիտուտը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: