երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
 Շարդժայի Շեյխը հրամայել է փոփոխություններ մտցնել էմիրության կրթական ծրագրում՝ նշելով Ռաս-ալ-Խայմա քաղաքի հայկական ծագումնաբանությունը

Շարդժայի Շեյխը հրամայել է փոփոխություններ մտցնել էմիրության կրթական ծրագրում՝ նշելով Ռաս-ալ-Խայմա քաղաքի հայկական ծագումնաբանությունը

Ռաս էլ Խայմա քաղաքը հիմնադրվել է հայերի կողմից։
Աշխարհի քարտեզի վրա հայտնվել է հայերի կողմից հիմնադրված ևս մեկ քաղաք։ Ինչպես հաղորդում են Արաբական Միացյալ Էմիրությունների ԶԼՄ-ները ՝ հղում անելով Նորին Մեծություն Շեյխ Սուլթան բին Մուհամմադին, Ռաս ալ-Խայմ քաղաքը հիմնադրվել է հայերի կողմից և կրել Ջուլֆա անվանումը: Արաբական թերակղզի հայերը հասան Պարսկաստանի միջով ՝ փախչելով Մոնղոլական հեծելազորներից։

Այս մասին Նորին Մեծությունը պատմել է Շարժայի ալիքի հեռուստաեթերում ՝ հավելելով, որ Ռաս ալ-Խայմա - Ջուլֆա պատմական անվանումը, որը հայտնի է Էմիրությունների յուրաքանչյուր դպրոցականի, հայկական, այլ ոչ թե արաբական անվանում է:

Նորին Մեծությունը նաև խնդրել Է Էմիրությունների կրթության վարչությանը ուղղումներ կատարել արաբական դասագրքերում ՝ ներառելով հայերի կողմից Ռաս ալ-Խայմա քաղաքի հիմնադրման պատմական փաստը։ Հայտարարությունը հրապարակվել է նաև բին Մուհամեդի անձնական կայքում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: