Քուվեյթը հայտնում է Ազգային նավթային ընկերության ստորաբաժանումների վրա ԱԹՍ-ների հարվածների մասին
Երկու անօդաչու թռչող սարքեր թիրախավորել են «Ազգային նավթային ընկերությանն առնչվող օպերատիվ ստորաբաժանումները՝ առաջացնելով փոքր հրդեհներ: Այս մասին հայտարարել է Քուվեյթի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ, ըստ մամուլի խոսնակ գնդապետ Սաուդ Աբդուլազիզ ալ-Օթայբիի, տուժածներ չկան։
Վերջին 24 ժամվա ընթացքում Քուվեյթի հակաօդային պաշտպանության համակարգերն իրենց օդային տարածքում հայտնաբերել են 18 անօդաչու թռչող սարք, որոնցից 13-ը ոչնչացվել են։


