Քուվեյթը հայտնել է օդանավակայանի վրա հարձակման հետևանքով իր ռադարային համակարգի լուրջ վնասման մասին
Շաբաթ օրը անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով լուրջ վնաս է հասցվել Քուվեյթի միջազգային օդանավակայանի ռադարային համակարգին։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Քաղաքացիական ավիացիայի ներկայացուցչի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն ռադարային համակարգը հիմնովին վնասվել է:


