երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քուվեյթի նոր էմիրը երդվել է եւ քննադատել օրենսդիրներին եւ կառավարությանը

Քուվեյթի նոր էմիրը երդվել է եւ քննադատել օրենսդիրներին եւ կառավարությանը

Քուվեյթի նոր էմիր, շեյխ Մեշալ ալ-Ահմադ աս-Սաբահը երդվել է Ազգային ժողովում, տեղեկացրել է Reuters-ը։

Նա իր ելույթում քննադատել է օրենսդիրներին եւ գործադիր իշխանությանն այն բանի համար, որ դա վնաս է հասցնում երկրի եւ ժողովրդի շահերին։ Շեյխ Մեշալը քննադատել է իշխանություններին այն մարդկանց պաշտոն նշանակելու հարցում, «որոնք չեն համապատասխանում արդարության եւ ազնվության պարզագույն կանոններին»։

Էմիրը հայտարարել է, որ «անհրաժեշտ է վերանայել ներկա իրողությունը, հատկապես «անվտանգության, տնտեսության եւ կյանքի պայմանների տեսանկյունից»։

Նա ընդգծել է  «հայրենական վերահսկողության կարեւորությունը»։

Քուվեյթը կկատարի իր պարտավորությունները Պարսից ծոցում, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով, հայտնել է շեյխ Մեշալը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: