ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քութաիսիում զինված անձը ներխուժել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղ․ նա պահանջում է 3 ժամվա ընթացքում իրեն վճարել 2 միլիոն դոլար

Քութաիսիում զինված անձը ներխուժել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղ․ նա պահանջում է 3 ժամվա ընթացքում իրեն վճարել 2 միլիոն դոլար

Քութայիսիում՝ Ռուսթավելի փողոցում հատուկ գործողություն է ընթանում։ Հայտնում է 1tv.ge-ն։

Այս պահին առկա տեղեկություններով՝ զինված անձը ներխուժել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղ։

Բանկի հարակից տարածքը արգելափակվել է իրավապահների կողմից։ Առևանգողը պահանջում է երեք ժամվա ընթացքում իրեն վճարել 2 միլիոն դոլար։ Նա, սակայն, չի հստակեցնում, թե ինչ կլինի, եթե այս պայմանը չկատարվի։

Պահանջը հնչեցրել է բանկում պահվող պատանդներից մեկը՝ մի երիտասարդ. նա ուղիղ եթեր է մտել Facebook սոցիալական ցանցում։ 

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

 

  • Կիսվել: