ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քիրբին ողջունել է Իսրայելի կարողությունը` Իրանի հրթիռային հարձակումների մեծ մասը կանխելու գործում

Քիրբին ողջունել է Իսրայելի կարողությունը` Իրանի հրթիռային հարձակումների մեծ մասը կանխելու գործում

Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին ողջունել է Իսրայելի կարողությունը` Իրանի հրթիռային հարձակումների մեծ մասը կանխելու գործում՝ այն անվանելով «անհավանական ռազմական ձեռքբերում»: Այս մասին փոխանցում է The Hill-ը։

Քիրբին նշել է, որ ամերիկյան կառավարությունը չի հավատում, թե Իրանի հարձակումն Իսրայելի վրա կհանգեցնի լայնամասշտաբ պատերազմի։ NBC-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ նման մտավախությունների պատճառ չի տեսնում և հավելել, որ նախագահը չի աջակցում իրադարձությունների նման զարգացման գաղափարին։

Քիրբին նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է շարունակել աջակցել Իսրայելին ինքնապաշտպանությունն ապահովելու համար։

  • Կիսվել: